Գրադարան
Միգրեն

1 րոպե
Միգրենը գլխացավ է, որը կարող է առաջացնել ուժեղ պուլսացվող ցավեր կամ պուլսացիայի զգացողություն, որոնք սովորաբար ի հայտ են գալիս գլխի մի կողմում:
Այն հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով և լույսի ու ձայնի նկատմամբ խիստ գերզգայնությամբ: Միգրենի նոպաները կարող են շարունակվել ժամերից մինչև օրեր, իսկ ցավը լինել այնքան ուժեղ, որ խանգարի առօրյա գործերը:
Որոշ մարդկանց մոտ գլխացավից առաջ կամ նոպայի ընթացքում կարող է ի հայտ գալ նախազգուշացնող ախտանիշ, որը հայտնի է որպես աուրա: Աուրան կարող է ներառել տեսողական խանգարումներ, օրինակ՝ տեսադաշտի մի մասի առկայծող լույսով մթագնում, դեմքի մի կողմի, ձեռքի կամ ոտքի ծակծկոցներ կամ խոսքի դժվարացում:
Դեղամիջոցները կարող են օգնել որոշ միգրենների կանխարգելմանը և նոպաները դարձնել նվազ ցավոտ: Ճիշտ դեղամիջոցների զուգակցումը ինքնօգնության միջոցների և ապրելակերպի փոփոխությունների հետ կարող են օգնել հիվանդության ընթացքի մեղմացմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: