Գրադարան
Միգրեն․ ախտորոշում

1 րոպե
Եթե ունեք միգրեններ կամ միգրենի վերաբերյալ ընտանեկան պատմություն, գլխացավերի գծով մասնագետը (նյարդաբան) հավանաբար ախտորոշելիս կօգտվի հիվանդության անամնեզից, ախտանիշներից, ինչպես նաև ընդհանուր և նյարդաբանական զննման արդյունքներից:
Եթե միգրենի ընթացքն անսովոր կամ խառը կլինիկական նշաններով է կամ հանկարծակի ծանրանում է, բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ, որ ժխտի գլխացավի հնարավոր պատճառները:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն օգտագործում է հզոր մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ, որ ստացվեն գլխուղեղի և վերջինիս արյունատար անոթների մանրակրկիտ պատկերները: ՄՌՏ-ն օգնում է բժշկին, որ ախտորոշի գլխուղեղի ուռուցքները, ինսուլտները, ներգանգային արյունահոսությունները, վարակները և գլխուղեղի և նյարդային համակարգի (նյարդաբանական) այլ հիվանդությունները:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). ԿՏ-ն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ, որոնց օգնությամբ ստացվում են գլխուղեղի խաչաձև հատված մանրակրկիտ պատկերները: Այն օգնում է բժշկին ուռուցքները, վարակները, գլխուղեղի վնասվածքները, ներգանգային արյունահոսությունները և գլխացավի պատճառ հանդիսացող այլ հնարավոր պատճառներն ախտորոշելիս:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-07-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: