Գրադարան

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. բարդություններ

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. բարդություններ

Time Read 1 րոպե

Lյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության​ (ԼՈԱՃՀ) և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի (ՈԱՍՀ) գլխավոր բարդությունը ցիռոզն է՝ լյարդի սպիական կազմափոխման վերջնական փուլը:

Ցիռոզը զարգանում է ի պատասխան լյարդի վնասման, օրինակ՝ ՈԱՍՀ-ի առաջացրած բորբոքման: Երբ լյարդը փորձում է ինքնուրույն մեղմացնել բորբոքումը, առաջացնում է սպիացման շրջաններ (ֆիբրոզ): Բորբոքումը շարունակվելիս ֆիբրոզը տարածվում և ընդգրկում է լյարդի ավելի մեծ շրջաններ:

Երբ այս գործընթացը չի ընդմիջվում, ցիռոզը կարող է բարդանալ հետևյալ վիճակներով՝

  • որովայնում հեղուկի կուտակում (ասցիտ)
  • կերակրափողի երակների այտուց (կերակրափողային վարիկոզ), որոնք կարող են պատռվել և սուր արյունահոսել
  • շփոթվածություն, քնկոտություն և խոսքի աղավաղում (լյարդային էնցեֆալոպաթիա)
  • վերջնափուլային լյարդային անբավարարություն, որը նշանակում է, որ լյարդը դադարում է գործել:

ՈԱՍՀ-ով մարդկանց 5-12%-ի մոտ կարող է զարգանալ ցիռոզ:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-09-2021 վերանայվել է՝ 10-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով