Գրադարան
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. բուժում

1 րոպե
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության (ԼՈԱՃՀ) բուժման առաջին գիծը առողջ սննդակարգի և վարժանքների զուգակցմամբ մարմնի քաշի նվազեցումն է:
Ավելցուկային քաշից ազատվելը մեղմացնում է այն վիճակները, որոնք նպաստում են ԼՈԱՃՀ-ի խորացմանը: Լավագույն տարբերակը քաշի 10%-ոց կորուստն է, սակայն հիվանդության ռիսկի գործոնների ազդեցությունը թուլանում է նույնիսկ 3%-5%-ոց նվազեցման դեպքում: Եթե անհրաժեշտ է կարճ ժամանակի ընթացքում մեծ քաշի կորուստ, բժիշկը կարող է առաջարկել քաշը կրճատող վիրահատական միջամտություն:
Եթե ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտը (ՈԱՍՀ) բերել է ցիռոզի, կարող է առաջանալ լյարդի փոխպատվաստման կարիք:
Հնարավոր ապագա բուժումներ
Ամերիկյան Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) ԼՈԱՃՀ-ի բուժման համար որևէ դեղորայք չի հաստատել, սակայն ներկայում հետազոտվող մի քանի դեղամիջոցներ ցուցաբերում են խոստումնալից արդյունքներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-09-2021 վերանայվել է՝ 10-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. ախտանիշներ
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. պատճառներ
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. բարդություններ
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. կանխարգելում
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. ախտորոշում
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. ինքնօգնություն