Գրադարան
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. կանխարգելում

1 րոպե
Lյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության (ԼՈԱՃՀ) ռիսկի նվազեցմանը կարող են օգնել հետևյալ քայլերը:
- Ընտրեք առողջ սննդակարգ. դարձրեք այն առողջ և բուսական հիմքի վրա, որը հարուստ է մրգերով, բանջարեղեններով, ամբողջահատիկներով և առողջ (չհագեցած) ճարպաթթուներով։
- Պահպանեք առողջ քաշը. եթե ունեք ավելորդ քաշ կամ գեր եք, կրճատեք ամենօրյա կալորիաների քանակը և ավելացրեք ֆիզիկական վարժանքները: Եթե ձեր քաշը նորմալ է, ձգտեք պահպանել այն՝ ընտրելով առողջ սննդակարգ և ֆիզիկապես ակտիվ կենսակերպ:
- Զբաղվեք վարժանքներով. եղեք ֆիզիկապես ակտիվ շաբաթվա օրերի մեծ մասը: Եթե ունեք որևէ առողջական խնդիր կամ երբևէ կանոնավոր վարժանքներով չեք զբաղվել, նախ խորհրդակցեք բժշկի հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-09-2021 վերանայվել է՝ 10-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. ախտանիշներ
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. պատճառներ
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. բարդություններ
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. ախտորոշում
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. բուժում
- Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. ինքնօգնություն