Գրադարան

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն

Time Read 1 րոպե

​Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ) միավորում է լյարդի ախտահարումների խումբ, որոնք հանդիում են ալկոհոլ չօգտագործող կամ քիչ օգտագործող մարդկանց շրջանում:

Ինչպես հուշում է անվանումը, ԼՈԱՃՀ-ի հիմնական բնութագրիչը լյարդի բջիջներում չափից դուրս շատ ճարպի կուտակումն է:

ԼՈԱՃՀ-ի դեպքերն աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում հարաճուն հաճախանում են: ԱՄՆ-ում և այլ արևմտյան երկրներում ԼՈԱՃՀ-ը լյարդի քրոնիկ հիվանդության ամենատարածված տեսակն է, որը հայտնաբերվում է մարդկանց շուրջ մեկ քառորդի մոտ:

ԼՈԱՃՀ-ով որոշ անձանց մոտ կարող է զարգանալ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ (ՈԱՍՀ)` լյարդի ճարպային հիվանդության ագրեսիվ տեսակ, որը բնորոշվում է լյարդի բորբոքմամբ և կարող է վերաճել լյարդի սպիացման (ցիռոզ) ու հանգեցնել լյարդային անբավարարության: Լյարդի այսպիսի ախտահարումը նման է ալկոհոլի մեծ քանակների օգտագործման վնասմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-09-2021 վերանայվել է՝ 10-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով