Գրադարան

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. ախտանիշներ

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ) սովորաբար զարգանում և երկար ժամանակ մնում է առանց գանգատների ու ախտանիշներ:

Եթե դրան, այնուամենայնիվ, զարգանում են, կարող եք նշել՝

  • հոգնածություն
  • որովայնի վերին աջ շրջանում (աջ թուլակող) ցավ կամ անհարմարավետություն:

Ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի (ՈԱՍՀ) կամ լյարդի զարգացած սպիացման (ցիռոզ) հնարավոր ախտանիշները կարող են ներառել՝

  • որովայնի այտուց (ասցիտ)
  • անմիջապես մաշկի մակերևույթի արյունատար անոթների լայնացում
  • փայծաղի մեծացում (սպլենոմեգալիա)
  • ափերի կարմրություն
  • մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ):

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և այցելեք բժշկին, եթե ունեք մշտապես անհանգստոցնող գանգատներ և ախտանիշներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-09-2021 վերանայվել է՝ 10-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով