Գիրություն. ախտանիշներ
01-07-2018
1 րոպե

Մարմնի փոքր-ինչ ավելցուկային քաշը կարող է և որևէ խնդիր չառաջացնել, սակայն մի քանի «հավելյալ կիլոգրամները» արդեն կարող են առաջացնել առօրյային խանգարող նշաններ կամ առողջական խնդիրներ:
Գիրությունն ախտորոշվում է, երբ ձեր մարմնի զանգվածի գործակիցը (ՄԶԳ) 30 կամ ավելի բարձր է: Ձեր ՄԶԳ-ն որոշելու համար մարմնի քաշը (կիլոգրամներով) բաժանեք հասակի քառակուսու վրա (մետրերով):
ՄԶԳ | Քաշի վիճակը |
18,5-ից ցածր | Պակասորդային քաշ |
18,5-24,9 | Նորմալ |
25,0-29,9 | Ավելցուկային քաշ |
30,0 և բարձր | Գիրություն |
Բազմաթիվ մարդկանց համար ՄԶԳ-ն ներկայացնում է մարմնի ճարպի մոտավոր գնահատականը: Սակայն ՄԶԳ-ը ուղղակիորեն չի չափում ճարպի չափաբաժինը, ուստի որոշ մարդիկ, օրինակ՝ մկանեղ մարզիկները, կարող են ունենալ գիրության դասին պատկանող ՄԶԳ, մինչդեռ չունենան մարմնի ավելցուկային ճարպ:
Ե՞րբ դիմել բժշկին
Հարցրեք ձեր բժշկին գիրության բուժման մասին, եթե անհանգստացած եք ավելցուկային քաշով պայմանավորված առողջական խնդիրներով: Դուք և ձեր բժիշկը միասին կարող եք գնահատել ձեր առողջական ռիսկը և քննարկել քաշի կարգավորման տարբերակները:
Հոդվածը վերանայվել է՝ 28-04-2021