Օստեոպորոզ. բարդություններ
30-05-2021
1 րոպե

Օստեոպորոզի ամենածանր բարդությունները կոտրվածքներն են, հատկապես ողների կամ կոնքոսկրի:
Կոնքոսկրի կոտրվածքը հաճախ պատճառվում է վայր ընկնելուց: Այն կարող է բերել երկարատև անշարժացման և վնասվածքից հետո մեկ տարվա ընթացքում մահվան ռիսկի բարձրացման` կապված խորանիստ երակների թրոմբոզի, թոքային էմբոլիայի և ծանր պառկելախոցերի զարգացման բարձր ռիսկի հետ:
Որոշ դեպքերում ողնաշարային կոտրվածքներ կարող են առաջանալ նույնիսկ առանց վայր ընկնելու: Ողնաշարային կոլապսը (կոմպրեսիոն կոտրվածք) բերում է հանկարծակի մեջքի ցավի, որը հաճախ ճառագայթող է, և, հազվադեպ, ողնուղեղի ճնշումը։ Բազմակի ողնաշարային կոտրվածքները կարող են բերել կեցվածքի փոփոխության (կռացում), հասակի նվազման, քրոնիկ ցավի և շարժունակության սահմանափակման:
Հոդվածը վերանայվել է՝ 30-05-2021