Օստեոպորոզ. ախտանիշներ
30-04-2018
2 րոպե

Տիպիկ դեպքերում ոսկրային հյուսվածքի կորստի վաղ փուլերում գանգատներ չկան:
Օստեոպորոզը զարգանում է դանդաղորեն՝ տարիների ընթացքում և հավանական է, որ մինչև վայր ընկնելիս կամ այլ պատճառից պատահական առաջացած կոտրվածքը որևէ անհանգստացնող ախտանիշ չլինի։
Երբ ոսկերը թուլանում են, կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները`
- մեջքի ցավեր՝ պայմանավորված ողների միկրոկոտրվածքներով կամ միկրոճեղքվածքներով
- մարմնի հասակի աստիճանական կորուստ
- կռացած դիրք
- ոսկրեր, որոնք ակնկալվածից ավելի հեշտությամբ են կոտրվում։
Առողջ ոսկրերը դիմանում են առօրյա տարբեր անհարմարություններին, այդ թվում՝ վնասվածքներին։ Օստեոպորոզի ժամանակ ի հայտ են գալիս «փխրունության» կոտրվածքներ, երբ ոսկրերը կոտրվում են այնպիսի իրավիճակներում, որոնք նորմայում պետք է տեղ չգտնեին։ Սովորաբար կոտրվում են ողնաշարի ողները, դաստակ-նախադաստակի և կոնքի ոսկրերը։
Ընդ որում, ծանր օստեոպորոզի ժամանակ նույնիսկ չնչին ազդեցությունից կարող են առաջանալ կոտրվածքներ, օրինակ, հազի կամ փռշտոցնի պատճառով ի հայտ գա կողերի կոտրվածք կամ մեկ կամ մի քանի ողների կոլապս։
Օստեոպորոզի ժամանակ տեղ գտած կոտրվածքներն իրենց հերթին բերում են նոր խնդիրներ, որոնց ծանրության աստիճանը կախված է նրանից, թե ինչ ոսկոր է կոտրվել և ինչ բնույթի կոտրվածք է զարգացել։ Օրինակ, ազդոսկրի կոտրվածքը կարող է առաջացնել շարժունակության երկարատև կորուստ՝ իր հետևանքներով։
Ե՞րբ դիմել բժշկին
Բժշկին այցելելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե անհանգստացած եք օստոպորոզի առկայությամբ, օրինակ՝ վաղ դաշտանադադար, կորտիկոստերոիդների երկարաժամկետ օգտագործում, ընտանեկան պատմություն (ծնողներն ունենցել են ազդոսկրի կոտրվածքներ) և այլն:
Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021