Օստեոպորոզ. բուժում
30-04-2018
2 րոպե

Բուժման խորհուրդները հաճախ հիմնված են մոտակա 10 տարվա ընթացքում ոսկրի կոտրվածքի ռիսկի գնահատման վրա ըստ դենսիտոմետրիայի թեստի արդյունքների:
Եթե ռիսկը բարձր չէ, բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ և կենտրոնանալ ոսկրային հյուսվածքի կորստի և կոտրվածքի ռիսկի գործոնները ձևափոխելու վրա:
Բիսֆոսֆոնատներ
Կոտրվածքների բարձրացած ռիսկով տղամարդկանց և կանանց ամենալայն նշանակվող օստեոպորոզի դեղամիջոցները բիսֆոսֆոնատներն են, որոնց օրինակներից են՝
- Ալնդրոնատ (Բինոստո, Ֆոսամաքս)
- Ռիսեդրոնատ (Ակտոնել, Ատելվիա)
- Իբանդռոնատ (Բոնիվա)
- Զոլեդրոնիկաթթու (Ռեկլաստ, Զոմետա):
Կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, որովայնքային ցավեր և այրոցքանման ախտանիշներ, որոնց հավանականությունը նվազում է, եթե դեղամիջոցներն ընդունվում են պատշաճ կերպով:
Բիսֆոսֆոնատների ներերակային ձևերը ստամոքսի խանգարում չեն պատճառում, սակայն կարող են առաջացնել մինչև 3 օր տևող ջերմության բարձրացում, գլխացավ և մկանացավեր:
Մոնոկլոնալ հակամարմինային դեղամիջոցներ
Բիսֆոֆոնատների հետ համեմատած Դենոսումաբը (Պրոլիա, Քսգեվա) առաջացնում է համանման կամ ոսկրային խտությունն ավելի հաջող կերպով բարելավող արդյունքներ և կրճատում է բոլոր տեսակի կոտրվածքների ռիսկը: Դենոսումաբը տրվում է 6 ամիսը մեկ ենթամաշկային ներարկումների ձևով:
Դենոսումաբով բուժումը կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում: Վերջին հետազոտական տվյլաները վկայում են, որ բուժման կտրուկ դադարեցումը բարձրացնում է ողնաշարային կոտրվածքների ռիսկը:
Հորմոն-կապված բուժումներ
Էստրոգենային բուժումը, հատկապես եթե սկսվում է դաշտանադադարից անմիջապես հետո, կարող է օգնել ոսկրի խտության պահպանմանը: Այնուամենայնիվ, էստրոգենային բուժումը կարող է բարձրացնել արյան մակարդուկների (թրոմբ), էնդոմետրիալ քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի և հավանաբար սրտային հիվանդության ռիսկը: Ուտի, էստրոգենը սովորաբար օգտագործվում է երիտասարդ կամ դաշտանադադարային ախտանիշների բուժման կարիք ունեցող կանանց ոսկրի առողջության վերականգնման համար:
Ռալօքսիֆենը (Էվիստա) դրսևորում է էստրոգենի օգտակար ազդեցությունները, սակայն զերծ է վերջինիս որոշ ռիսկերից (օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղ): Տարածված կողմնակի ազդեցություններից են ջերմահորդանքները, ինչպես նաև արյան մակարդուկների ռիսկը:
Տղամարդկանց մոտ օստեոպորոզը կարող է կապված լինել տեստոստերոնի մակարդակի տարիքային նվազեցման հետ: Տեստոստերոնային փոխարինող բուժումը կարող է բարելավել ցածր տեստոստերոնի ախտանիշները, սակայն օստեոպորոզի բուժման օգտակարությունը բավարար չափով ուսումնասիրված չէ: Բոլոր դեպքերում, տեստոստերոնը կարող է ավելացվել տղամարդկանց օստեոպորոզի դեղամիջոցներին:
Ոսկրագոյացման դեղամիջոցներ
Եթե օստեոպորոզի բուժման ավելի տարածված տեսակները արդյուավետ չեն կամ ուղեկցվում են ծանր կողմնակի ազդեցություններով, բժիշկը կարող է առաջարկել՝
- Տերիպարատիդ (Ֆորտեո), որը պարաթիրեոիդ հորմոնին նմանվող ուժեղ դեղամիջոց է և խթանում է նոր ոսկրային հյուսվածքի աճին
- Աբալոպարատիդ (Թիմլոս), որը նույնես ունի պարաթիրեոիդ հորմոնին նմանվող ազդեցություններ
- Ռոմոսոզումաբ (Էվենիտի):
Հոդվածը վերանայվել է՝ 12-10-2021