Օստեոպորոզ. ախտորոշում
30-04-2018
1 րոպե

Օստեոպորոզը հաճախ ախտորոշվում է այն ժամանակ, երբ ոսկրերն արդեն զգալի չափով թուլացած և փխրունացած են։
Եթե ունեք օստեոպորոզի զարգացման բարձր ռիսկ, բժիշկը կարող է առաջարկել ոսկրերի խտությունը գնահատող որոշ հետազոտությունների։
Ոսկրերի խտության թեստերը կարող են օգնել օստեոպորոզի ախտորոշմանը։ Սրանք կարճատև և անցավ հետազոտություններ են, որոնք թույլ են տալիս չափել ոսկրերում միներալների խտությունը (ամրությունը) և արդյունքները ներկայացնել որպես «T-score»՝ համեմատելով առողջ երիտասարդների նույն ցուցանիշի հետ։
Ոսկրերի խտությունը որոշող հետազոտություններից ներկայում լայն տարածում է ստացել դենսիտոմետրիան, որը տևում է մինչև 15-20 րոպե և թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը։
Բժիշկը նաև կարող է նաև ուշադրության արժանացնել տարիքը, սեռը, նախկինում տեղ գտած ոսկրային կոտրվածքների դեպքերը, նախկինում և տվյալ պահին առկա հիվանդությունները և վիճակները, ինչպես նաև արյան հետազոտությամբ ստացված որոշ տվյալներ։
Հոդվածը վերանայվել է՝ 30-05-2021