Գրադարան

Օստեոպորոզ. ինքնօգնություն

Օստեոպորոզ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Այս խորհուրդները կարող են օգնել, որ նվազեցնեք օստեոպորոզի կամ ոսկորների կոտրման ռիսկը:

  • Մի՛ ծխեք. ծխելը մեծացնում է ոսկորների կորստի արագությունը և կոտրվածքների հավանականությունը:
  • Սահմանափակեք ալկոհոլը. օրական երկու չափաբաժնից ավելի ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կարող է նվազեցնել ոսկորների ձևավորումը: Ալկոհոլի ազդեցության տակ լինելը նաև կարող է մեծացնել ընկնելու ռիսկը:
  • Կանխեք ընկնելը. հագեք ցածրակրունկ կոշիկներ՝ չսահող ներբաններով և ստուգեք ձեր տունը էլեկտրական լարերի, գորգերի և սայթաքուն մակերեսների համար, որոնք կարող են դառնալ ձեր ընկնելու պատճառ: Պահպանեք սենյակները բավարար լուսավորված, տեղադրեք բռնիչներ ցնցուղի սենյակում և համոզվեք, որ հեշտությամբ կարող եք մտնել և դուրս գալ ձեր անկողնուց:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2018 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով