Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

Ենթասպամոքսային գեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացության մի տեսակ է, երբ այս գեղձի բջիջները սկսում են անկառավարելի կերպով աճել ու բազմանալ:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով մարդկանց ապրելիության ցուցանիշը ցածր է, քանի որ հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է զարգացման ուշ փուլերում:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է հիվանդության պատճառը, սակայն որոշ ռիսկի գործոններ, օրինակ՝ ծխելը, ավելցուկային քաշը կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտ) կարող են բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Եթե ձեզ մոտ ախտորոշել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, ապա հավանաբար տեղեկացրած կլինեն նաև, թե քաղցկեղի զարգացման որ փուլում է ձեր հիվանդությունը:
Քաղցկեղի փուլը կազդի ձեզ առաջարկվող բուժման և խնամքի տարբերակի վրա, որի վերաբերյալ բժիշկը կզրուցի ձեզ հետ:
Ի՞նչ գործառույթ ունի ենթաստամոքսային գեղձը
Ենթաստամոքսային գեղձը ձեր ստամոքսին և բարակ աղիներին մոտ գտնվող մարսողական գեղձ է: Այն արտադրում և ծորանով բարակ աղիներ է արտազատում ֆերմենտներ (էնզիմներ), որոնք մասնակցում են սննդի մարսողությանը:
Ենթաստամոքսային գեղձը նաև արտադրում և արյան մեջ ազատում է հորմոններ, այդ թվում՝ ինսուլին, որոնք օգնում են արյան շաքարի յուրացմանը՝ էներգիայի փոխակերպմանը և կարգավորում են արյան շաքարի մակարդակի կարգավորմանը:
Ինչո՞ւ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով մարդկանց ապրելիությունը ցածր
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով առաջին անգամ ախտորոշված 10 մարդուց 8-ի մոտ քաղցկեղն արդեն իսկ տարածված է այլ օրգաններ: Այս քաղցկեղը սովորաբար արագորեն տարածվում է: Դեպքերի մեծ մասի ժամանակ քաղցկեղի վիրահատական հեռացումը դառնում է անհնար: Ահա թե ինչու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով մարդկանց ապրելիության ցուցանիշը ցածր է:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021