Դադարեցրե՛ք ծխելը. եթե ծխող եք, փորձեք մեկընդմիշտ հրաժարվել ծխախոտից: Զրուցեք բժշկի հետ ծխախոտից ձերբազատվելու արդյունավետ միջոցների մասին, օրինակ՝ ինքնօգնության խմբեր, դեղամիջոցներ կամ նիկոտինային փոխարինող բուժում: Եթե ծխող չեք, երբեք մի՛ ծխեք:
Պահպանե՛ք առողջ քաշ. եթե ունեք առողջ քաշ, ձգտեք պահպանել այն: Եթե քաշը նվազեցնելու կարիք ունեք, նպատակ դրեք դանդաղորեն, սակայն կայուն կերպով հասնել առողջ միջակայքին: Սահմանեք շաբաթական ոչ ավելի, քան 0,5-1 կգ քաշի կորուստ: Զուգակցեք ամենօրյա ֆիզիկական վարժանքները բանջարեղեններով, մրգերով և ամբողջահատիկներով հարուստ քիչ քանակով սննդի հետ:
Ընտրե՛ք առողջ սննդակարգ. տարբեր գույնի մրգերով և բանջարեղեններով, ինչպես նաև ամբողջահատիկավորներով հարուստ սննդակարգը կարող է օգնել քաղցկեղի ռիսկի նվազեցմանը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։