Գրադարան

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ․ ախտանիշներ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ենթաստամոքսային գեղձի կամ պանկրեատիկ քաղցկեղի գանգատներն ու ախտանշանները հաճախ չեն ի հայտ գալիս, քանի դեռ հիվանդությունը չի տարածվել:

Դրանք կարող են ներառել՝

  • որովայնի ցավ, որը տարածվում է դեպի ձեր մեջքը
  • ախորժակի կորուստ կամ չնախատեսված քաշի կորուստ
  • մաշկի և աչքերի սպիտակենու դեղնացում (դեղնախտ)
  • բաց գույնի կղանք
  • մուգ գույնի մեզ
  • մաշկի քոր
  • շաքարային դիաբետի նոր ախտորոշում կամ գոյություն ունեցող դիաբետ, որն ավելի դժվար է դառնում վերահսկելը
  • արյան մակարդուկներ (թրոմբ)
  • հոգնածություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե զգում եք որևէ անբացատրելի ախտանիշ, որը ձեզ անհանգստացնում է: Բազմաթիվ այլ հիվանդություններ և վիճակներ կարող են առաջացնել այս ախտանիշները, ուստի ձեր բժիշկը կարող է ստուգել այս վիճակները, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-06-2021 վերանայվել է՝ 21-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով