Ծայրամասային կամ պերիֆերիկ նեյրոպաթիան կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
- Ոտնաթաթերի այրվածքներ, մաշկային վնասվածքներ և վերքեր․ դուք կարող եք չզգալ ձեր մարմնի տարբեր մասերում ջերմաստիճանի փոփոխությունները կամ ցավը, հատկապես, եթե ձեր վերջույթները թմրած են:
- Վարակներ․ եթե ձեր ոտնաթաթերը կամ մարմնի այլ շրջանները զրկվում են զգացողությունից, կարող են վնասվածքի ենթարկվել՝ առանց ձեր իմացության: Պարբերաբար ստուգեք այս շրջանները, կրեք ձեր ոտնաթաթերը կամ ոտքի մատները չսեղմող, ազատ կոշիկներ և ուշադրություն դարձրեք նույնիսկ փոքր վերքերին, որոնք կարող են վարակվել, հատկապես, եթե ունեք շաքարային դիաբետ:
- Ընկնելը․ թուլությունը և զգացողությունների կորուստը կարող են կապված լինել հավասարակշռության կորստի և վայր ընկնելու հետ: Լոգարանում բազրիքներ տեղադրելը, անհրաժեշտության դեպքում ձեռնափայտեր կամ քայլակներ օգտագործելը և միայն լավ լուսավորված սենյակներում քայլելը կարող է նվազեցնել ընկնելու ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024