Որոշ քայլեր կամ միջոցներ կարող են օգնել ծայրամասյին կամ պերիֆերիկ նեյրոպաթիայի կամ այս վիճակի վատթարացման կանխարգելմանը:
Վերահսկեք պատճառային հիվանդությունը
Ծայրամասային նեյրոպաթիայի կանխարգելման լավագույն ուղին այն առողջական խնդրի բուժումը կամ վերահսկումն է, որը բարձրացնում է նյարդային վնասման կամ ախտահարման զարգացման ռիսկը:
Ընտրեք առողջ ապրելակերպի տարբերակները
Հետևյալ սովորույթները կարող են օգնել ձեր նյարդերի առողջական վիճակի պահպանմանը կամ բարելավմանը:
- Ձեր սննդակարգը դարձրեք մրգերով, բանջարեղենով, ամբողջահատիկ ձավարեղենով և անճարպ սպիտակուցներով հարուստ, որ ձեր նյարդերը պահեք առողջ վիճակում․ պաշտպանվեք վիտամին B12-ի ցածր մակարդակներից՝ ուտելով անճարպ մսեղեն, ձկնեղեն, ձու, ցածր յուղայնության կաթնամթերք և հարստացված ձավարեղեն: Եթե բուսակեր կամ հումակեր եք, հարստացված կամ ամբողջահատիկ ձավարեղենը վիտամին B12-ի լավ աղբյուր է, սակայն խոսեք ձեր բժշկի հետ B12-ի հավելումներ ընդունելու մասին:
- Եղեք ֆիզիկապես ակտիվ և զբաղվեք կանոնավոր վարժանքներով․ եթե ձեր բժիշկը համաձայն է, օրական առնվազն 30 րոպեից մինչև մեկ ժամ և շաբաթական առնվազն երեք օր զբաղվեք չափավոր ծանրաբեռնվածությամբ (աերոբիկ) ֆիզիկական վարժանքներով:
- Խուսափեք այնպիսի գործոններից, որոնք կարող են առաջացնել նյարդի վնասում․ դրանցից են կրկնողական շարժումները, թունավոր քիմիական նյութերի ազդեցությունը, ծխախոտ կամ չափից դուրս շատ ալկոհոլ օգտագործելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024