Ինքնավնասումը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
Օրինակ, ինքնավնասումը կարող է առաջացնել՝
- ամոթի, մեղքի և ցածր ինքնագնահատականի վատթարացում
- վարակ՝ վերքերից կամ ինքնավնասման գործիքներից
- մշտական սպիներ կամ այլ մշտական վնաս
- հիմքում ընկած խնդիրների և վիճակների վատթարացում, եթե պատշաճ կերպով չբուժվի
- ծանր վնասվածք, որը կարող է հանգեցնել մահվան:
Ինքնասպանության (սուիցիդի) վտանգ
Ինքնավնասումը սովորաբար ինքնասպանության փորձ չէ, սակայն այն կարող է մեծացնել ինքնասպանության ռիսկն այն հուզական խնդիրների պատճառով, որոնք առաջացնում են ինքնավնասում: Իսկ նեղության ժամանակ մարմինը վնասելու բնույթը կարող է ավելի հավանական դարձնել ինքնասպանությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024