Գրադարան
Ինքնավնասում. ախտորոշում

1 րոպե
Ինքնավնասման հակված որոշ մարդիկ կարող են օգնության դիմել, սակայն երբեմն ընտանիքը կամ ընկերներն են հայտնաբերում են ինքնավնասման դեպքը:
Այլ դեպքերում սովորականբուժզննում անցկացնող բժիշկը կարող է նկատել այնպիսի նշաններ, ինչպիսիք են սպիները կամ թարմ վնասվածքները:
Ինքնավնասման ախտորոշման հատուկ հետազոտություն չկա: Ախտորոշումը հիմնված է ֆիզիկական և հոգեբանական գնահատման վրա: Գնահատման համար ձեզ կարող են ուղղորդվել հոգեկան առողջության մասնագետի մոտ, որն ունի ինքնավնասման բուժման փորձ: Այս մասնագետը ձեզ հետ խոսում է ձեր կյանքի, մտքերի, զգացմունքների և վարքագծերի մասին:
Հոգեկան առողջության մասնագետը նաև կարող է գնահատել ձեր հոգեկան առողջությունն այլ վիճակների և հիվանդությունների համար, որոնք կարող են կապված լինել ինքնավնասման հետ, ինչպիսիք են դեպրեսիան կամ անձնային խանգարումները:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-06-2019 վերանայվել է՝ 24-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: