Գրադարան
Ինքնավնասում. ինքնօգնություն

1 րոպե
Ի լրումն մասնագիտական բուժմանը, օգտակար կարող են դառնալ նաև մի քանի կարևոր ինքնօգնության խորհուրդներ:
- Հետևեք ձեր բուժման ծրագրին. պահպանեք թերապիայի նշանակումները: Կիրառեք և օգտագործեք թերապիայի ընթացքում սովորած հաղթահարման հմտությունները: Ընդունեք ձեզ նշանակված բոլոր դեղամիջոցներն այնպես, ինչպես ցուցված է:
- Ճանաչեք այն իրավիճակները կամ զգացմունքները, որոնք կարող են առաջացնել ձեր ինքնավնասման ցանկությունը. կազմեք ծրագրի ինքներդ ձեզ հանգստացնելու կամ շեղելու կամ աջակցություն ստանալու այլ եղանակների մասին, որ պատրաստ լինեք հաջորդ անգամ, երբ զգաք ինքնավնասման ցանկություն:
- Դիմեք օգնության. ձեռքի տակ պահեք ձեր հոգեկան առողջության խորհրդատուի կամ բժշկի հեռախոսահամարը: Տեղեկացրեք նրանց ինքնավնասման հետ կապված բոլոր միջադեպերի մասին: Ընտրեք ընտանիքի անդամին կամ վստահելի ընկերոջը որպես այն անձը, ում հետ անմիջապես կկապնեք, եթե ինքնավնասվելու ցանկություն ունենաք կամ եթե ինքնավնասում գործեք:
- Հոգ տարեք ձեր մասին. իմացեք, թե ինչպես ֆիզիկական ակտիվությունը և ռելաքսացիայի վարժանքները ներառել ձեր առօրյայի մեջ: Առողջ սնվեք: Հարցրեք ձեր բժշկին խորհրդատվության համար, եթե ունեք քնի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ ձեր վարքագծի վրա:
- Խուսափեք ալկոհոլից և ժամանցային (ակումբային) կամ այլ թմրամիջոցներից. դրանք ազդում են ճիշտ որոշումներ կայացնելու ձեր ունակության վրա և կարող են ձեզ մղել ինքնավնասման:
- Մշակեք և վիրակապեք ձեր վերքերը, եթե վիրավորեք ինքներդ ձեզ կամ անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկին. օգնության և աջակցության համար զանգահարեք ընտանիքի անդամին կամ վստահելի ընկերոջը: Խուսափեք այնպիսի բաներից, որոնք կարող են վարակել ձեր վերքերը:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-04-2023 վերանայվել է՝ 24-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: