Գրադարան

Կոկորդի ցավ․ կանխարգելում

Կոկորդի ցավ․ կանխարգելում

Time Read 1 րոպե

Կոկորդի ցավի կանխելու լավագույն միջոցը դրանք առաջացնող մանրէներից խուսափելն է և լավ հիգիենայի պահպանումը:

Հետևեք այս խորհուրդներին և սովորեցրեք ձեր երեխային անել նույնը:

  • Լվացեք ձեռքերը մանրակրկիտ և հաճախակի առնվազն 20 վայրկյան, հատկապես զուգարանից օգտվելուց հետո, ուտելուց առաջ և հետո, ինչպես նաև փռշտալուց կամ հազալուց հետո:
  • Խուսափեք ձեր դեմքին դիպչելուց. խուսափեք ձեր աչքերին, քթին կամ բերանին դիպչելուց, հատկապես, եթե ձեր ձեռքերը մաքուր չեն:
  • Խուսափեք մթերքը, խմելու բաժակները կամ սպասքի պարագաներն այլոց հետ համատեղ օգտագործելուց:
  • Հազացեք կամ փռշտացեք անձեռոցիկի մեջ, որն անմիջապես դեն նետեք, ապա լվացեք ձեռքերը: Անհրաժեշտության դեպքում փռշտացեք ձեր ծալված արմունկի մեջ:
  • Օգտագործեք ալկոհոլային հիմքով ախտահանող միջոցներ՝ որպես ձեռքերը լվանալու այլընտրանք, եթե օճառն ու ջուրը հասանելի չեն:
  • Խուսափեք բերանին հպել հանրային օգտագործման հեռախոսները կամ ցայտաղբյուրների ծորակները։
  • Պարբերաբար մաքրեք և ախտահանեք հեռախոսները, դռան բռնակները, լույսի անջատիչները, հեռակառավարման վահանակները և համակարգչային ստեղնաշարները։ Երբ ճանապարհորդում եք, մաքրեք հեռախոսները, լույսի անջատիչները և հեռակառավարման վահանակները ձեր հյուրանոցի համարում:
  • Խուսափեք սերտ շփումից այն մարդկանց հետ, ովքեր հիվանդ են կամ ունեն ախտանիշներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-07-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով