Ձեր կամ ձեր երեխայի բժիշկը կստուգի ախտանիշները և հիվանդության պատմությունը:
Նա կարող է անցկացնել բուժզննում, որը ներառում է՝
- լուսավորող գործիքի օգնությամբ կոկորդի և հավանաբար՝ ականջների և քթային անցուղիների դիտում
- պարանոցի շոշափում՝ ստուգելու այտուցված գեղձերի (ավշային հանգույցները)
- ստետոսկոպով ձեր կամ ձեր երեխայի շնչառության լսում:
Ըմպանի քսուք
Շատ դեպքերում բժիշկներն օգտագործում են պարզ թեստ՝ ստրեպտոկոկային ֆարինգիտի պատճառ հանդիսացող ստրեպտոկոկային բակտերիաները հայտնաբերելու համար: Այս նպատակով բժիշկը ստերիլ տամպոնը քսելով ձեր ըմպան-կոկորդի ետևի մասին՝ լորձաթաղանթից վերցվում է լորձի փոքր նմուշ, որն ուղարկում է լաբորատոր հետազոտության: Արագ (ռապիդ) հակածնային թեստի արդյունքը ստացվում են ընդամենը մի քանի րոպե անց: Այնուամենայնիվ, երկրորդ, հաճախ ավելի հուսալի թեստը, որը կոչվում է կոկորդի քսուքի ցանքս, արդյունքները տալիս է 24-ից 48 ժամվա ընթացքում:
Ռապիդ հակածնային թեստը չունի մեծ զգայունություն, սակայն կարող է արագ հայտնաբերել ստրեպտոկոկային բակտերիաները: Ուստի, ռապիդ թեստի բացասական պատասխան ստանալուց հետո բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ հանձնեք նաև ըմպան-կոկորդի քսուքի ցանքս:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել ստրեպտոկոկային բակտերիայի հայտնաբերման մոլեկուլյար թեստ (ՊՇՌ), որն ունի մեծ զգայունություն և սպեցիֆիկություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024