Անկախ ձեր կոկորդի ցավի պատճառից, տնային խնամքի այս միջոցները կարող են օգնել թեթևացնելու ձեր կամ երեխայի ախտանիշները:
- Հանգիստ. շատ քնեք։ Հանգիստ տվեք նաև ձեր ձայնին ու կոկորդին:
- Խմեք հեղուկներ. հեղուկները խոնավ են պահում ըմպան-կոկորդը և կանխում են ջրազրկումը: Խուսափեք կոֆեինից և ալկոհոլից, որոնք կարող են նպաստել օրգանիզմի ջրազրկմանը:
- Փորձեք հանգստացնող ուտելիքներ և ըմպելիքներ. տաք հեղուկները՝ արգանակ, առանց կոֆեինի թեյ, մեղրով տաք ջուր, կամ սառը միջոցները՝ սառցե խորանարդիկներ, պաղպաղակ, կարող են հանգստացնել կոկորդի ցավը: Ժամանակավորապես հրաժարվեք պինդ սննդատեսակներից, որոնց կուլ տալը կարող է ցավ պատճառել: Դրա փոխարեն օգտագործեք փափուկ մթերքներ՝ յոգուրտ, ապուր, քիչ հալած պաղպաղակ և այլն: 1 տարեկանից փոքր երեխաներին մեղր մի տվեք։
- Աղաջրով ողողումներ. թույլ աղաջրով (1/4 մինչև կես թեյի գդալ կերակրի աղը 120-240 մլ տաք ջրում) ողողումները կարող են օգնել կոկորդի ցավի մեղմացմանը: 6 տարեկանից բարձր երեխաները և չափահասները կարող են ողողել լուծույթը և հետո թքել այն: Ուշադիր եղեք, որ երեխան ողողելուց հետո ջուրը կուլ չտա:
- Օդի խոնավացում. օգտագործեք օդի խոնավացուցիչներ, որ վերացնեք կոկորդը գրգռող օդի չորությունը: Համոզվեք, որ պարբերաբար մաքրում եք խոնավացնող սարքը, որ կանխեք ջրի տարաներում սնկերի կամ բակտերիաների աճը: Կամ մի քանի րոպե նստեք գոլորշիով լի լոգարանում:
- Լոզենգեներ (մոմպաս) կամ պինդ կոնֆետներ. այս պարզ միջոցները կարող են հանգստացնել կոկորդի ցավը: Խուսափեք 4 տարեկան և ավելի փոքր երեխաներին մոմպաս կամ կոնֆետ տալուց (խեղդվելու վտանգ):
- Խուսափեք գրգռիչներից. ձեր տունը զերծ պահեք ծխախոտի ծխից ու մաքրող միջոցների գոլորշիների, որոնք կարող են գրգռել կոկորդը:
- Մնացեք տանը, քանի դեռ լիարժեք չեք ապաքինվել. սա կարող է օգնել այլ մարդկանց պաշտպանվելու մրսածության կամ այլ վիրուսներից:
Այլընտրանքային բժշկություն
Կան կոկորդի ցավը մեղմացմող հանրաճանաչ այլընտրանքային մեթոդներ, որոնց օգտակարության վերաբերյալ տվյալներն, այնուամենայնիվ, սահմանափակ են: Եթե բժիշկը նշանակել է բակտերիալ ծագման կոկորդի ցավի դեմ որևէ հակաբիոտիկ, պետք չէ վստահել միայն այլընտրանքային բուժման միջոցներին:
Մինչև որևէ բուսական միջոց օգտագործելը խորհուրդ հարցրեք ձեր բժշկից, քանի որ նման միջոցները կարող են վտանգավոր փոխազդեցության մեջ մտնել նրա նշանակված դեղամիջոցների հետ: Առավել զգուշություն է պահանջվում երեխաների, հղի և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև որոշ հիվանդություններով մարդկանց դեպքում:
Կոկորդի ցավի դեպքում օգտագործվող բուսական կամ այլ ապրանքատեսակները հաճախ փաթեթավորված են որպես թեյեր, սփրեյներ կամ մոմպասներ: Տարածված այլընտրանքային միջոցներից են՝
- Скользкий вяз (Slippery Elm)
- քաղցրարմատի արմատ (корень лакрицы)
- տուղտի արմատ (корень алтея):
Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024