Ֆարինգիտ․ բուժում
05-07-2021
2 րոպե

Վիրուսային վարակով պայմանավորված ըմպանաբորբը սովորաբար տևում է 5-7 օր և ընդհանուր առմամբ որևէ դեղորայքային բուժում չի պահանջում։
Հակաբիոտիկները վիրուսային վարակի բուժմանը բնավ չեն օգնում:
Ըմպանացավը և բարձր ջերմությունը մեղմացնելու համար բազմաթիվ մարդիկ անցնում են Ացետամինոֆենի (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն) կամ մեկ այլ թույլ ցավազրկողի:
Նույն ախտանիշները մեղմացնելու համար երեխային տվեք այնպիսի ցավազրկող, որը նախատեսված է նորածինների կամ երեխայիների համար, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Երեխաների Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆեն (Երեխաների Ադվիլ, Երեխաների Մոտրին և այլն)։
Երբեք երեխաներին կամ դեռահասներին մի՛ տվեք Ասպիրին, որը կապված է Ռեյի համախտանիշի հետ, որը հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին հնարավոր սպառնալիք ներկայացնող վիճա է, որն առաջացնում է լյարդի և գլխուղեղի այտուց:
Բակտերիալ վարակների բուժումը
Եթե ձեր կամ երեխայի ըմպանաբորբի պատճառը բակտերիալ վարակն է, բժիշկը կամ մանկաբույժը կնշանակել հակաբիոտիկներ:
Նկատի ունեցեք, որ հակաբիոտիկների օգտագործումը պետք է շարունակել այնքան ժամանակ, որքան նշանակել է բժիշկը, նույնիսկ եթե ախտանիշները վերացել են։ Եթե բուժումը թողնեք անավարտ, վարակը կարող է վատթարանալ կամ տարածվել օրգանիզմի այլ շրջաններ:
Ստրեպտոկոկային ըմպանաբորնի բուժման կիսատ թողնելը կարող է երեխայի մոտ բարձրացնել ռևմատիզմի կամ երիկամների ծանր բորբոքման ռիսկը:
Զրուցեք բժշկի հետ, եթե պատահաբար բաց եք թողել հակաբիոտիկի հերթական դեղաչափը:
Այլ բուժումներ
Եթե ըմպանաբորբը հանդես է գալիս որպես մեկ այլ հիվանդության, այլ ոչ թե վարակային կամ բակտերիալ վարակի ախտանիշ, բժիշկը կարող է առաջարկել այլ բուժումներ, որոնք կախված են ախտորոշումից:
Հոդվածը վերանայվել է՝ 05-07-2021