Ըմպանաբորբ (ֆարինգիտ)

Ըմպանաբորբը կամ «հիվանդ կոկորդը» ըմպանի վիրուսային կամ հազվադեպ բակտերիալ ծագման բորբոքումն է:
Բժշկական փաստաթղթերում «հիվանդ կոկորդը» նշվում է որպես «ֆարինգիտ» («ֆարինքսը» թարգմանվում է որպես ըմպան, իսկ «ֆարինգիտը»՝ ըմպանի լորձաթաղանթի բորբոքում կամ ըմպանաբորբ):
Ֆարինգիտն ավելի հաճախ հարուցվում է ՍՇՎՎ-ի և գրիպանման հիվանդությունների վիրուսներով, ինչը նշանակում է, որ վիրուսային ֆարինգիտի բուժման մեջ հակաբիոտիկների կիրառումը ցուցված չէ:
Երբեմն ըմպանաբորբի պատճառ կարող է դառնալ Strepococcus pyogenes տեսակի բակտերիան (նման դեպքերում երբեմն օգտագործում են «ստրեպ կոկորդ» արտահայտությունը): Ստրեպտոկոկային ֆարինգիտը կարող է ստանալ ավելի ծանր ընթացք և բերել ինքնազգացողության կտրուկ վատթարացման:
Ֆարինգիտը սովորաբար առաջանում է ցուրտ ամիսներին: Այն կարող է ընթանալ կլման դժվարությամբ, կլմանն ուղեկցող ցավերով կամ ըմպանի չորության և օտար մարմնի առկայության զգացողություններով:
Սովորաբար մարդու օրգանիզմը մեկ շաբաթվա ընթացքում առանց որևէ դեղերի կարողանում է հաղթահարել վիրուսային վարակը: Սակայն, եթե ֆարինգիտի պատճառը բակտերիաներն են, բժիշկը կարող է ձեզ հակաբիոտիկներ նշանակել:
Ֆարինգիտի վերաբերյալ օգտակար տեղեկություններ ձեզ կարող է տրամադրել նաև ձեր բժիշկը:
Եթե ձեզ մոտ առկա է ձգձգվող ընթացքով ֆարինգիտ, առավել ևս, եթե այն ուղեկցվում է այլ գանգատներով կամ երևույթներով, դիմեք ձեր բժշկին:
Հազ ունենալիս դուք կարող եք դիմել նաև ինքնօգնության որոշ քայլերի:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021