Կոկորդի ցավի ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված են պատճառից:
Գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- կոկորդում ցավ կամ քերծման զգացողություն
- ցավ, որը սաստկանում է կուլ տալուց կամ խոսելիս
- կուլ տալու դժվարություն
- ցավոտ և այտուցված պարանոցի կամ ստորին ծնոտի գեղձեր (ավշային հանգույցներ)
- այտուցված և կարմրած նշագեղձեր
- նշագեղձերի վրա սպիտակ փառեր կամ թարախ
- խզված, խռպոտած կամ խլացած ձայն:
Կոկորդի ցավ առաջացնող վարակները նաև կարող են առաջացնել այլ գանգատներ և ախտանիշներ, ներառյալ՝
- ջերմություն
- հազ
- «հոսող քիթ» (քթահոսություն)
- փռշտոց
- մարմնի ջարդվածություն և ցավեր
- գլխացավ
- սրտխառնոց կամ փսխում:
Ե՞րբ դիմել բժշկին
Երեխայի հետ այցելեք բժշկին, եթե առավոտյան առաջին անգամ ջուր խմելուց հետո երեխայի կոկորդի ցավը չի անհետանում (ինչպես խորհուրդ է տալիս Ամերիկյան մանկաբույժների ասոցիացիան):
Անհապաղ դիմեք բուժօգնություն, եթե ձեր երեխան ունի ծանր գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են՝
- շնչառության դժվարացում
- կուլ տալու դժվարացում
- անսովոր թքահոսություն, որը կարող է վկայել կուլ տալու անկարողության մասին:
Եթե չափահաս եք, այցելեք բժշկին, եթե ունեք կոկորդի ցավ և հետևյալ փոխկապված խնդիրներից որևէ մեկը (ինչպես խորհուրդ է տալիս Ամերիկյան Оտոռինոլարինգոլոգների ակադիեմիան)՝
- կոկորդի ցավ, որն ուժեղ է կամ տևում է 1 շաբաթից ավելի
- կլման դժվարացում
- շնչառության դժվարացում
- բերանը բացելու դժվարություն
- ցավ հոդերում
- ցավ ականջներում
- ցան
- 38.3° C-ից բարձր ջերմություն
- արյուն թքում կամ խորխում
- հաճախակի կրկնվող կոկորդի ցավեր
- պարանոցում գնդաձև գոյացություն
- ձայնի խռպոտում, որը շարունակվում է 2 շաբաթից ավելի
- այտուց պարանոցի կամ դեմքի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024