Գրադարան

Ինսուլտ. բարդություններ

Ինսուլտ. բարդություններ

Time Read 1 րոպե

Կաթվածը երբեմն կարող է առաջացնել ժամանակավոր կամ մշտական հաշմանդամություն՝ կախված նրանից, թե որքան ժամանակ է ուղեղի արյան հոսքը բացակայում և որ հատվածն է ախտահարված:

Բարդությունները կարող են ներառել հետևյալը:

  • Կաթված կամ մկանների շարժունակության կորուստ. դուք կարող եք կաթվածահարվել մարմնի մի կողմում կամ կորցնել վերահսկողությունը որոշ մկանների վրա, ինչպիսիք են դեմքի մի կողմի կամ մի ձեռքի մկանները:
  • Խոսելու կամ կուլ տալու դժվարություն. ինսուլտը կարող է ազդել բերանի և կոկորդի մկանների վրա՝ դժվարացնելով հստակ խոսելը, կուլ տալը կամ ուտելը: Դուք նաև կարող եք դժվարություններ ունենալ լեզվի հետ, ներառյալ խոսելը կամ հասկանալը, կարդալը կամ գրելը:
  • Հիշողության կորուստ կամ մտածողության դժվարություններ. բազմաթիվ մարդիկ, ովքեր ինսուլտ են ունեցել, ունենում են հիշողության որոշակի կորուստ: Մյուսները կարող են մտածելու, տրամաբանելու, դատողություններ անելու և սկզբունքները հասկանալու հետ կապված դժվարություններ ունենալ:
  • Հուզական խնդիրներ. մարդիկ, ովքեր ինսուլտ են ունեցել, կարող են ավելի մեծ դժվարությամբ կառավարել իրենց զգացմունքները, կամ նրանց մոտ կարող է դեպրեսիա զարգանալ:
  • Ցավ. ցավ, թմրածություն կամ այլ անսովոր զգացողություններ կարող են առաջանալ մարմնի այն հատվածներում, որոնց վրա ազդել է ինսուլտը։ Օրինակ, եթե ինսուլտի պատճառով դուք կորցնում եք ձախ ձեռքի զգացողությունը, դուք կարող եք նույն ձեռքում տհաճ ծակծկոցներ կամ այլ տարօրինակ զգացողություններ զգաք (պարեսթեզիա):
  • Վարքի փոփոխություններ և ինքնասպասարկման ունակության խանգարումներ. ինսուլտից հետո մարդիկ կարող են դառնալ ավելի մեկուսացված: Ծանր ինսուլտից հետո հաճախ առաջանում է հարդարման և առօրյա գործերում օգնելու և խնամքի կարիք:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-03-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով