Փորձեք արևայրուքից ազատվելու համար ինքնօգնության այս խորհուրդները:
- Ընդունեք ցավազրկող. ցավը թեթևացնելու համար արևահարվելուց հետո հնարավորինս շուտ ընդունեք սովորական ցավազրկող: Օրինակները ներառում են Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն): Կամ փորձեք գելային ցավազրկող, որը քսում եք մաշկին:
- Սառեցրեք ձեր մաշկը. կիրառեք տուժած մաշկին մաքուր սառը թրջոց: Կամ ընդունեք սառը լոգանք կերակրի սոդայի ավելացմամբ, մոտավորապես 60 գրամ՝ վաննայում: Սառեցնող միջոցները կիրառեք մոտ 10 րոպե օրական մի քանի անգամ։
- Կիրառեք խոնավացնող միջոց, լոսյոն կամ գել. Ալոե վերայի լոսյոնը կամ գելը կամ կալամինային լոսյոնը կարող են հանգստացնող ազդեցություն թողնել: Փորձեք սառնարանում սառեցնել արտադրանքն օգտագործելուց առաջ: Խուսափեք ալկոհոլային հիմքով արտադրանքներից:
- Մեկ օր լրացուցիչ ջուր խմեք. սա օգնում է կանխելու ջրազրկումը:
- Թողեք բշտիկներն անվնաս. չվնասված բշտիկը կարող է օգնել մաշկի ապաքինմանը: Եթե բշտիկն ինքնուրուն բացվում է, մեռուկացած մաշկը կտրեք մաքուր, փոքր մկրատով: Զգուշորեն մաքրեք տարածքը թույլ օճառով և ջրով: Այնուհետև վերքին քսեք հակաբիոտիկային քսուք և ծածկեք այն չկպչող վիրակապով։
- Զգույշ վերաբերվեք կեղևացող մաշկին. մի քանի օրվա ընթացքում տուժած տարածքը կարող է սկսել կեղևվել: Սա ձեր օրգանիզմի միջոցն է՝ ազատվելու վնասված մաշկի վերին շերտից։ Մինչ ձեր մաշկը թեփոտվում է, շարունակեք օգտագործել խոնավացնող միջոց:
- Օգտագործեք քորի դեմ դեղամիջոց. բերանային (օրալ) հակահիստամինը, ինչպիսին է Դիֆենհիդրամինը (Բենադրիլ, Քլոր-Տրիմետոն և այլն), կարող է օգնել քորի մեղմացմանը, երբ մաշկը սկսում է թեփոտվել և տակից բուժվել:
- Կիրառեք հանգստացնող բուժիչ նրբաքսուք (կրեմ). թեթև և չափավոր արևայրուքների դեպքում տուժած տարածքին քսեք 1% Հիդրոկորտիզոնի քսուք՝ օրական երեք անգամ երեք օրվա ընթացքում: Փորձեք օգտագործելուց առաջ սառեցնել քսուքը սառնարանում:
- Բուժեք արևահարված աչքերը. փակ աչքերին դրեք մաքուր սառը թրջոցներ: Մի՛ դրեք ձեր կոնտակտային լինզաները, քանի դեռ ձեր աչքի ախտանիշները չեն անհետացել: Մի՛ տրորեք ձեր աչքերը:
- Պաշտպանեք ձեզ արևի հետագա ազդեցությունից. մինչ ձեր արևայրուքը լավանում է, հեռու մնացեք արևից կամ օգտագործեք արևապաշտպան միջոցներ: Դուք կարող եք փորձել այնպիսի ապրանք, որն ունի խոնավացնող և արևապաշտպան ազդեցություն:
- Խուսափեք «-կային» արտադրանքներից, ինչպիսին է Բենզոկայինը. նման քսուքները կարող են գրգռել մաշկը կամ ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Բենզոկայինը կապված է հազվադեպ, սակայն հավանական մահացու վիճակի հետ, որը նվազեցնում է արյունը կրող թթվածնի քանակը (մեթհեմոգլոբինէմիա): Մի՛ օգտագործեք Բենզոկային 2 տարեկանից փոքր երեխաների համար՝ առանց բժշկի հսկողության: Եթե չափահաս եք, երբեք մի՛ օգտագործեք ավելի շատ, քան նշանակված դեղաչափը, և նախքան այն օգտագործելը, խոսեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024