Արևայրուքի ախտորոշումը հիմնականում ներառում է ֆիզիկական քննությունը (բուժզննում):
Ձեր բժիշկը նաև կարող է հարցնել ձեր ախտանիշների, ընթացիկ դեղամիջոցների, ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման և արևայրուքի պատմության մասին:
Եթե արևի տակ մնալուց կարճ ժամանակ անց արևայրուք կամ մաշկային ռեակցիա ունեք, ձեր բժիշկը կարող է առաջարկել ֆոտոթեստավորում: Սա թեստ է, որի ընթացքում մաշկի փոքր շրջանները ենթարկվում են չափված քանակությամբ ուլտրամանուշակագույն A և ուլտրամանուշակագույն B ճառագայթների ազդեցությանը՝ խնդիրը կրկնօրինակելու համար: Եթե ձեր մաշկը արձագանքում է ֆոտոթեստավորմանը, դուք համարվում եք արևի լույսի նկատմամբ զգայուն (լուսազգայուն):
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024