Այտուցված ծունկը կարող է հանգեցնել որոշ բարդությունների:
- Մկանների կորուստ. ծնկում կուտակված հեղուկը կարող է խոչընդոտել նույն հոդի և դրա շարժունակությունն ապահովող մկանների աշխատանքը և առաջացնել ազդրային մկանների թուլացում և ետաճ (ատրոֆիա):
- Հեղուկով լցված պարկ (Բեյքերի կիստա). ձեր ծնկահոդում կուտակված հեղուկը կարող է հանգեցնել ծնկի հետևի մասում Բեյքերի կիստի ձևավորման: Այտուցված Բեյքերի կիստան կարող է ցավոտ լինել, սակայն հաճախ բարելավվում է սառույցով և սեղմումով (կոմպրեսիա): Եթե այտուցը ծանր է, ձեզ կարող է առաջարկվել կուտակված հեղուկի հեռացում ասեղով (կիստայի պունկցիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 18-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024