Ծնկի այտուցն առաջանում է, երբ ձեր ծնկահոդի մեջ կամ դրա շուրջը կուտակվում է ավելորդ հեղուկ:
Բժիշկները կարող են այս վիճակը բնորոշել որպես ձեր ծնկահոդում արտաքիրտ (էֆուզիա):
Ծունկը կարող է այտուցվել տրավմայի (վնասվածքի), գերօգտագործման վնասվածքների կամ որևէ այլ հիվանդության կամ վիճակի պատճառով: Այտուցման պատճառը հայտնաբերելու համար ձեր բժշկին կարող է անհրաժեշտ լինել հետազոտել հոդում կուտակված հեղուկի նմուշը վարակի, հիվանդության կամ վնասվածքից առաջացած արյան համար:
Հոդում հավաքված հեղուկի մի մասի հեռացումը (դատարկումը) կարող է օգնել այտուցի հետ կապված ցավի և կարկամության մեղմացմանը: Հիմնական բուժումը սկսվում է պատճառը հայտնաբերելուց հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024