Այտուցված ծնկի գանգատներն ու ախտանիշները սովորաբար ներառում են հետևյալը:
- Այտուցվածություն (ուռածություն). ձեր ծնկոսկրի շուրջ մաշկը կարող է նկատելիորեն փքվել, հատկապես, երբ վնասված ծունկը համեմատում եք մյուսի հետ:
- Կարկամություն. երբ ձեր ծնկահոդը պարունակում է ավելցուկային հեղուկ, հնարավոր է, որ չկարողանաք ամբողջությամբ ծալել կամ ուղղել (տարածել) ձեր սրունքը:
- Ցավ. կախված հեղուկի կուտակման պատճառից՝ ձեր ծունկը կարող է խիստ ցավոտ դառնալ՝ այն աստիճան, որ չկարողանա ծանրություն կրել (օրինակ՝ չկարողանաք տվյալ ոտքը գետնին հենել):
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ինքնօգնության և տնային միջոցները, ինչպիսիք են սառույցը և հանգիստը, չեն բարելավում ախտանիշները: Անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ձեր մյուս ծնկի համեմատ մի ծունկը կարմրել է և հպելիս տաք է: Սա կարող է լինել հոդի ներսում վարակի նշան (սեպտիկ արթրիտ):
Հոդվածը հրապարակվել է՝ 18-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024