Ի լրումն բժշկի առաջարկած բուժմանը, հոգացեք ինքներդ ձեր մասին, եթե ունեք այտուցված ծունկ:
- Հանգիստ. հնարավորինս խուսափեք ոտքի վրա մնալուց, քանի որ կանգնած վիճակում ձեր ծնկները ստիպված են իրենց վրա կրել ձեր մարմնի ծանրությունը:
- Սառույց և բարձր դիրք. ցավը և այտուցը վերահսկելու համար յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ 15-20 րոպեով ծնկան շրջանում կիրառեք սառույց: Երբ սառեցնում եք ձեր ծունկը, համոզվեք, որ ձեր ազդրերը և ծունկը բարձրացված են և ավելի բարձր դիրքում են, քան ձեր սիրտը: Հարմարավետության համար պառկած վիճակում ծնկան տակ դրեք բարձ:
- Ճնշում (կոմպրեսիա). ձեր ծունկը ճնշող էլաստիկ բինտով փաթաթելը կարող է օգնել այտուցի վերահսկմանը:
- Ցավազրկողներ. սովորական ցավազրկող դեղամիջոցները, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կարող են օգնել այտուցված ծնկան ցավերի մեղմացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024