Բուժումը տարբերվում է՝ կախված ծնկի այտուցի պատճառից, դրա ծանրության աստիճանից և ձեր հիվանդության պատմությունից (անամնեզ):
Ոչ դեղորաքային բուժում (թերապիա)
Ֆիզիոթերապևտիկ վարժությունները կարող են բարելավել ձեր ծնկի գործառույթը և ուժը: Որոշ իրավիճակներում ծնկան բեկակալը (շինա) կարող է օգտակար լինել:
Վիրահատական և այլ միջամտություններ
Այտուցված ծնկան բերող պատճառի բուժումը կարող է պահանջել հետևյալ միջամտությունները:
- Արթրոցենտեզ. ծնկից հեղուկի հեռացումը կարող է նվազեցնել ներհոդային ճնշումը: Ծնկահոդից որոշ ծավալի հեղուկ հեռացնելուց հետո բժիշկը կարող է նույն ասեղով հոդի մեջ ներարկել կորտիկոստերոիդային լուծույթ: Վերջինս օգնում է բորբոքման բուժմանը:
- Արթրոսկոպիա. այս դեպքում ծնկան վրա փոքր կտրվածքով հոդի մեջ ներմուծվում է ազատ ծայրին լույսի աղբյուր և տեսախցիկ ունեցող խողովակ (արթրոսկոպ): Արթրոսկոպին կցված գործիքները թույլ են տալիս հեռացնել թուլացած կամ պոկված հյուսվածքները կամ վերականգնել ներհոդային վնասվածքները (օրինակ՝ կարել պոկված կապանները):
Հոդվածը հրապարակվել է՝ 19-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024