Գրադարան
Տախիկարդիա․ բարդություններ

1 րոպե
Տախիկարդիաները, հատկապես փորոքային ծագման, կարող են առաջացնել լուրջ, երբեմն՝ կյանքին սպառնացող բարդություններ:
Տախիկարդիայի բարդությունները կախված են`
- տախիկարդիայի տեսակից
- սրտազարկի արագությունից
- արագացած սրտազարկի տևողությունից
- այլ սրտային հիվանդությունների առկայությունից:
Տախիկարդիա ունեցող որոշ մարդիկ ունեն արյան մակարդուկի առաջացման բարձրացած ռիսկ, որը կարող է առաջացնել ինսուլտ (ռիսկն ամենաբարձրն է շողացող առիթմիայի դեպքում) կամ սրտամկանի ինֆարկտ: Բժիշկը կարող է նշանակել արյունը «ջրիկացնող» դեղամիջոցներ, որ օգնի ձեր ռիսկի նվազեցմանը:
Տախիկարդիայի մյուս հնարավոր բարդություններից են՝
- հաճախակի ուշաթափություններ կամ ուշագնացություններ
- սրտի կողմից բավարար արյուն արտամղելու անունակություն (սրտային անբավարարություն)
- հանկարծամահություն, որը սովորաբար կապված է միայն փորոքային տախիկարդիայի կամ փորոքների ֆիբրիլյացիայի հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-06-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: