Կրծքային աորտայի անևրիզման օրգանիզմի գլխավոր զարկերակի՝ աորտայի թուլացած հատվածն է, երբ վերջինս անցնում է կրծքավանդակի խոռոչով:
Երբ աորտայի պատը թույլ է, այս զարկերակը կարող է լայնանալ: Երբ անոթը զգալիորեն լայնանացած է, այսպիսի վիճակը կոչվում է անևրիզմա:
Կրծքային աորտայի անևրիզման նաև կոչվում է կրծքային անևրիզմա:
Կրծքային աորտայի անևրիզմայի բուժումը կարող է տարբեր լինել՝ սկսած կանոնավոր բժշկական այցերից և ստուգումներից մինչև շտապ վիրահատություն: Բուժման տեսակը կախված է կրծքային աորտայի անևրիզմայի պատճառից, չափից և աճի արագությունից:
Կրծքային աորտայի անևրիզմայի բարդությունները ներառում են կյանքին սպառնացող աորտայի պատռվածք կամ պատռվածք աորտայի պատի շերտերի միջև, որը կոչվում է շերտազատում (դիսսեկցիա): Պատռվածքը կամ շերտազատումը կարող են հանգեցնել հանկարծամահության:
Կրծքային աորտայի անևրիզմաներն ավելի քիչ տարածված են, քան այն անևրիզմաները, որոնք ձևավորվում են աորտայի ստորին՝ որովայնի խոռոչով անցնող հատվածում, որոնք կոչվում են որովայնային աորտայի անևրիզմաներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024