Եթե ունեք կրծքային աորտայի անևրիզմա, ձեր բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ չփորձել ծանրություններ բարձրացնել և չզբաղվել ծանր ֆիզիկական վարժանքներով:
Այսպիսի գործողությունները կարող են բարձրացնել արյան ճնշումը՝ լրացուցիչ ճնշում գործադրելով ձեր անևրիզմայի վրա:
Եթե ցանկանում եք շարունակել ֆիզիկական ակտիվությունը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վարժանքային սթրես թեստ՝ ստուգելու, թե ինչպես է ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ազդում ձեր արյան ճնշման վրա: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունն առողջարար է ձեզ համար։
Սթրեսը նույնպես կարող է բարձրացնել ձեր արյան ճնշումը, ուստի գտեք եղանակներ, որոնք կօգնեն ձեր հուզական լարվածության թուլացմանը: Սթրեսի կրճատման օրինակներից են կանոնավոր կերպով ֆիզիկական վարժանքներ անելը, քունը կարգավորելը և գիտակցվածության մեթոդներ կիրառելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024