Աորտայի պատի մասնակի պատռվածքը (անևրիզմայի շերտազատում) և ամբողջական պատռվածքը (անևրիզմայի պատռվածք) կրծքային աորտայի անևրիզմայի հիմնական բարդություններն են:
Այնուամենայնիվ, փոքր և դանդաղ աճող որոշ անևրիզմաներ երբեք չեն պատռվում: Ընդհանուր առմամբ, որքան մեծ է անևրիզմը, այնքան մեծ է պատռման ռիսկը:
Կրծքային աորտայի անևրիզմայի և պատռվածքի բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Կյանքին սպառնացող արյունահոսություն օրգանիզմի ներսում. սա կոչվում է ներքին արյունահոսություն: Մահը կանխելու համար անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը մահանում է մինչև հիվանդանոց հասնելը:
- Արյան մակարդուկներ (թրոմբ). աորտայի անևրիզմայի շրջանում կարող են զարգանալ արյան փոքր մակարդուկներ: Եթե արյան մակարդուկը պոկվում է անևրիզմայի ներսի պատից, կարող է տեղաշարժվել և արգելափակել օրգանիզմի մեկ այլ շրջանում որևէ արյունատար անոթ: Սա կարող է հանգեցնել ծանր բարդությունների:
- Ինսուլտ (կաթված). ինսուլտի գանգատներից և ախտանիշներից են՝ թուլություն կամ մարմնի մի կողմը շարժելու անկարողություն կամ թուլություն: Հնարավոր է նաև խոսքի դժվարացում։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024