Գրադարան

1-ին տիպի դիաբետ

1-ին տիպի դիաբետ

Time Read 1 րոպե

1-ին տիպի դիաբետը, որը մի ժամանակ հայտնի էր որպես պատանեկան դիաբետ կամ ինսուլին-կախյալ դիաբետ, քրոնիկ հիվանդություն է։

Այս հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս) ինսուլին քիչ է արտադրում կամ ընդհանրապես չի արտադրում: Օրգանիզմն օգտագործում է ինսուլին հորմոնը, որ շաքարը (գլյուկոզ) թափանցի բջիջ և արտադրի էներգիա:

Տարեր գործոններ, ինչպիսիք են գենետիկան և որոշ վիրուսներ, կարող են առաջացնել 1-ին տիպի դիաբետ: 1-ին տիպի դիաբետը սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ պատանեկության տարիներին, սակայն կարող է նաև զարգանալ չափահասների մոտ:

Նույնիսկ մեծաքանակ հետազոտություններից հետո 1-ին դիպի դիաբետը բուժում չունի: Բուժումն ուղղված է ինսուլինի, սննդակարգի և ապրելակերպի միջոցով արյան մեջ շաքարի քանակի կառավարմանը՝ բարդությունները կանխելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով