Գրադարան

Փսխում. կանխարգելում

Փսխում. կանխարգելում

Time Read 1 րոպե

Փսխման կանխարգելման լավագույն ճանապարհը չհիվանդանալն է:

Որևէ վիրուսով կամ բակտերիաներով չվարակվլու կամ դրանք այլ մարդկանց չփոխանցելու համար հետևեք այս խորհուրդներին:

  • Պահպանեք ճիշտ անձնական հիգիենա․ համոզվեք, որ դուք և ձեր ընտանիքի անդամները մինչև սնունդ ընդունելը կամ սննդի հետ շփվելը, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո պատշաճ կերպով օճառով և հոսող ջրով լվանում եք ձեր ձեռքերը: Նույն կերպ, պահպանեք հիգիենայի կանոնները, երբ մաքրում եք աղտոտված մակերևույթներ կամ գործ ունեք կենցաղային կամ այլ աղբի, ինչպես նաև հիվանդ մարդկանց կամ նորածին ու մանկահասակ երեխաների արտաթորանքների ու փսխման զանգվածների հետ: Անպայման լվացեք ձեր ձեռքերը մաքրման գործերից հետո:
  • Մաքրեք մակերևույթները․ արդյունավետ մեթոդ է համարվում ջրով և որևէ լվացող հեղուկով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ախտահանիչ լուծույթով տարբեր մակերևույթները մաքրելը, օրինակ՝ դռան և պատուհանների բռնակներ, համակարգչի ստեղնաշար և մկնիկ, բջջային հեռախոսներ և այլն: Ախտահանիչ նյութերը կարող են ոչնչացնել բակտերիաների բազմաթիվ տեսակներ:
  • Ձեր անձնական միջոցներից ու պարագաներից օգտվեք միայն դուք․ նույնը վերաբերվում է ընտանիքի մյուս անդամներին: Խոսքը սրբիչների, թաշկինակների, ատամի խոզանակների, սափրվելու և լոգանքի այլ պարագաների, ինչպես նաև սպասքի մասին է:
  • Խուսափեք շփվել մթերքների հետ կամ պատրաստել կերակուրներ, քանի դեռ ձեր փսխումները չեն դադարել և դրանից հետո չի անցել առնվազն 48 ժամ:
  • Վարակի տարածումը կանխարգելելու համար մի այցելեք լողավազաններ, քանի դեռ ձեր վերջին փսխման դրվագից չի անցել առնվազն 2 շաբաթ:
  • Քանի դեռ վատառողջ եք, խուսափեք այլ մարդկանց, հատկապես՝ վարակների նկատմամբ ավելի զգայուն անձանց հետ շփվելուց, ինչպիսիք են՝ նորածիններ, հղի կանայք, մեծ տարիքով մարդիկ կամ անձինք, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ:

Փսխմանը սովորաբար նախորդում է սրտխառնոցը, ուստի, հաճախ սրտխառնոցի կանխարգելումը կամ բուժումը կարող է օգնել փսխման կանխմանը: Որոշ դեպքերում նստած կամ պառկած հանգսիտ վիճակը կարող է մեղմացնել սրտխառնոցի զգացումը, իսկ ֆիզիկական ակտվիությունը՝ ընդհակառակը, սաստկացնել սրտխառնոցը և հանգեցնել փսխման:

Հղի կանայք առավոտյան սրտխառնոցը կարող են մեղմացնել մինչև անկողնուց վեր կենալը փոքր թխվածքաբլիթ փորձելով կամ մինչև անկողին մտնելը սպիտակուցով հարուստ նախաուտեստ համտեսելով:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2020 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով