Փսխում. ախտորոշում
18-06-2021
1 րոպե

Եթե փսխման պատճառով դիմել եք բժշկին, նա կուսումնասիրի հիվանդության պատմությունը և կզննի՝ փորձելով գտնել հավանական պատճառը:
Բժիշկը նաև կարող է հետաքրքրվել օգտագործվող դեղամիջոցներով կամ բուժման այլ տեսակներով, որ հասկանա, թե արդյոք փսխումն առաջացել է որպես դրանց կողմնակի ազդեցություն:
Արյան և մեզի թեստերը կարող են օգնել հայտնաբերելու վարակի նշաններ կամ փսխում առաջացնող այլ հիվանդություններ: Կանանց կարող է առաջարկվել հղիության թեստ:
Բժիշկը նաև ուշադրություն կդարձնի ջրազրկման ախտանիշներին՝ մաշկի չորություն, շրթունքների ճաքեր, մգացած մեզ, գլխապտույտ, հոգնածություն, սովորականից ավելի հաճախ կամ առատ քրտնարտադրություն և միզարձակում:
Մարսողական և այլ համակարգերի հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու կամ ժխտելու համար բժիշկը կարող է առաջարկել ամենատարբեր հետազոտություններ՝ էնդոսկոպիական, պատկերման, մանրէաբանական և այլն:
Հոդվածը վերանայվել է՝ 18-06-2021