Գրադարան
Փսխում․ բարդություններ

1 րոպե
Փսխման, հատկապես առատ և կրկնվող փսխումների ամենալուրջ բարդություններից մեկը ջրազրկումն է:
Ջրազրկումը զարգանում է, երբ օրգանիզմը կորցնում է ավելի շատ ջուր, քան ստանում է: Երբ դուք ջրազրկված եք, ձեր օրգանիզմը չունի բավարար ջուր, որ իրականացնի նորմալ գործառույթներ։
Ցանկացած անձ կարող է ջրազրկվել, սակայն սա առանձնապես վտանգավոր է նորածինների և մանկահասակ երեխաների համար, քանի որ նրանք ի վիճակի չեն ներկայացնելու իրենց գանգատները: Մեծ տարիքով չափահասները նույնպես ունեն ջրազրկման բարձր ռիսկ, քանի որ օրգանիզմում ունեն ջրի ավելի քիչ պաշարներ, քան երիտասարդ չափահասները: Մեծ տարիքով չափահասները նաև հաճախ ունեն հիվանդություններ կամ ընդունում են դեղամիջոցներ, որոնք բարձրացնում են ջրազրկման հավանականությունը:
Թեթև կամ չափավոր ջրազրկումը հաճախ վերականգնվում է շատ ջուր և հեղուկներ խմելով, սակայն ծանր ջրազրկումը կարող է կտրուկ վատթարացնել ինքնազգացողությունը և պահանջում է անհետաձգելի բուժօգնություն, հատկապես, եթե ուղեկցվում է կրկնակի փսխումներով:
Իմացե՛ք ավելին ջրազրկման մասին:
Կրկնակի փսխումները, օրինակ՝ բուլիմիայի ժամանակ, կարող է բերել թերսնուցման, վտանգավոր քաշի կորստի, ստամոքսի խոցերի, ատամների էմալի էրոզիայի կամ էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում):
Երբեմն փսխումն ինքնին կարող է բերել մահացու ելքի: Փսխման ընթացքում փսխման ռեֆլեքսը կանխարգելում է ստամոքսի հեղուկ պարունակության հոսքը շնչուղիներ: Եթե փսխումն առաջացել է թմրամիջոցների կամ ալկոհոլի ազդեցությամբ, փսխման ռեֆլեքսի ընկճվածության պայմաններում փսխման պարունակությամբ կարող է դառնալ շնչահեղձության պատճառ:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: