Գրադարան

Փսխում. ինքնօգնություն

Փսխում. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Փսխմումներ ունենալիս ձեր առաջնահերթ նպատակը պետք է լինի ջրազրկման կանխարգելումը։

Դուք կարող եք փսխումների միջև ընկած ժամանակահատվածն օգտագործել, որ լրացնեք կորցրած հեղուկները և աղերը (էլեկտրոլիտներ): Մասնավորապես, կարող եք փորձել փոքր կումերով ու քանակներով, սակայն՝ հաճախակի խմել ջուր կամ բերանային ընդունման (օրալ) ռեհիդրատացիոն հեղուկներ՝ ուղղված հնարավոր ջրազրկման կանխարգելմանը:

Եթե փսխում է ձեր երեխան, նա ևս հանգստի և ջուր կամ ռեհիդրատացիոն հեղուկներ ընդունելու կարիք ունի:

Եթե փսխում եք, դա առիթ չէ, որ դադարեցնեք կրծքով կերակրումը: Սակայն, պետք է թույլ չտալ, որ օրգանիզմը ջրազրկվի: Պահպանեք պատշաճ հիգիենա և ձեր հետագա քայլերը որոշակիացնելու համար զրուցեք ձեր բժշկի կամ երեխայի մանկաբույժի հետ:

Ահա ինքնօգնության որոշ օգտակար խորհուրդներ ևս:

  • Սնվեք նորմալ և մի տանջեք ձեզ սովահարությամբ: Եթե քաղց եք զգում, ընդունեք քիչ քանակով դյուրամարս ջրալի սնունդ:
  • Մնացեք տանը և ապահովեք հանգիստ պայմաններ, քանի դեռ վատառողջ եք: Ժամանակավորապես խուսափեք ֆիզիկական կամ այլ գործերից:
  • Եթե փսխումներն ուղեկցվում են ցավով կամ այլ գանգատներով, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից:
  • Հիշեք, որ փսխումը սովորաբար հակաբիոտիկներով չի բուժվում: Նկատի ունեցեք նաև, որ հակաբիոտիկը պետք է նշանակվի բժշկի կողմից, այլ ոչ թե օգտագործվի որպես ինքնաբուժման միջոց:
  • Խմեք շատ թափանցիկ հեղուկներ, օրինակ՝ ջուր կամ 1:4 նոսրացված նարնջահյութ: Խուսափեք խիտ մրգահյութերից կամ ոչ ալկոհոլային ըմպելիքներից, այդ թվում՝ մարզական կամ էներգետիկ հեղուկներից: Հեղուկները խմեք փոքր չափաբաժիններով, սակայն՝ հաճախակի, երբ սրտխառնոց չունեք:
  • Խուսափեք այն ամենից, ինչն ունի գրգռող ազդեցություն կամ կարող է առաջացնել սրտխառնոց, օրինակ՝ սուր հոտեր, ծխախոտի ծուխ, կծու կամ ճարպոտ սնունդ և այլն:
  • Փսխման միջոցով աղերի կորուստը վերականգնելու համար դեղատնից գնեք, նոսրացրեք և խմեք օրալ ռեհիդրատացիոն հեղուկներ: Հետևեք լուծույթի պատրաստման, օգտագործման և պահպանման հրահանգներին:

Իմացե՛ք ավելին հղիների մոտ փսխումների ժամանակ ինքնօգնության միջոցների մասին:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 30-05-2020 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով