Գրադարան

Փսխում․ բուժում

Փսխում․ բուժում

Time Read 1 րոպե

Փսխման և դրան նախորդող սրտխառնոցի բուժումը մեծապես կախված են առաջացման պատճառից:

Փսխման դրվագների մեծ մասը կարող է բուժվել տնային պայմաններում:

Այլ դեպքերում, եթե փսխումն առաջացրել է ջրազրկում կամ հանդիսանում է մեկ այլ հիվանդության ախտանիշներից մեկը, առաջանում է ձեր բժշկին դիմելու անհրաժեշտություն: Օրինակ, եթե փսխումներն ի հայտ են եկել քաղցկեղի կամ դրա դեմ տարվող բուժման պատճառով, ձեր բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որ թեթևացնի սրտխառնոցը և փսխումը։ Հղիության հետ կապված սրտխառնոցի և փսխման դեմ ձեր բժիշկը կարող է առաջարկել վիտամին B6-ի հավելումներ, Դոքսիլամին կամ Դոքսիլամինի և Պիրիդօքսինի զուգակցում:

Յուրաքանչյուր անգամ, երբ ցանկանում եք փսխման դեմ որևէ դեղամիջոց ընդունել, նախապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Կրկնակի փսխումների պատճառով զարգացած ծանր ջրազրկումը պահանջում է հիվանդանոցային բուժում և ներերակային հեղուկներ։

Հոդվածը տեղադրվել է՝ 18-06-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով