Փսխումը հաճախ ուղեկցվում է այլ ախտանիշներով:
Եթե փսխում եք, նաև կարող եք նշել՝
- որովայնային կծկանքներ կամ ցավեր
- փորլուծություն
- սրտխառնոց, որը սովորաբար նախորդում կամ ուղեկցում է փսխմանը:
Հաճախակի և առատ փսխումները, հատկապես երեխաների մոտ կարող են բերել ջրազրկման: Ջրազրկման նշաններից են՝
- ավելի հազվադեպ միզարձակում (երեխաների տակդիրներն ավելի հազվադեպ են փոխվում)
- մեզի մգացում
- աչքերի խամրում և չորություն
- ընդհանուր թուլություն, հոգնածություն և քնկոտություն
- գլխացավ:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք բժշկին, եթե՝
- փսխումները շարունակվում են երկու օր և ավելի
- վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցել եք սրտխառնոցի և փսխման «նոպաներ»
- կորցրել եք զգալի քաշ
- կարծում եք, որ անհրաժեշտ է ներերակային ռեհիդրատացիոն բուժում (օրգանիզմի կորցրած ջրերի և աղերի վերականգնում)։
Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024