Գրադարան

Փորկապություն. ինքնօգնություն

Փորկապություն. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Փորկապությունը տնային պայմաններում մեղմացնելու համար կարող եք ձեռնարկել որոշ միջացառումներ:

  • Ավելացրեք բջջանքի ընդունումը. սննդակարգում բջջանքով հարուստ սննդատեսակների ավելացումը մեծացնում է սննդախույսի ծավալը և հեշտացնում աղիներով տեղաշարժումն ու կղազատումը: Դանդաղորեն ամեն օր ավելացրեք թարմ մրգերի և բանջարեղենների չափաբաժինը: Ընտրեք ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված հացամթերքներ և փաթիլներ: Ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1000 կալորիա սննդում ներառել 14 գրամ բջջանք: Նկատի ունեցեք, որ բջջանքի կտրուկ ավելացումը կարող է առաջացնել աղիների փքվածություն (փորափքանք) և ավելցուկային աղիքային գազեր:
  • Եղեք ֆիզիկապես ակտիվ շաբաթվա օրերի մեծ մասը. ֆիզիկական ակտիվությունն օգնում է աղիների մկանների ավելի ակտիվ և արդյունավետ գործունեությանը: Փորձեք ֆիզիկապես ակտիվ լինել շաբաթվա օրերի մեծ մասը: Եթե երբևէ ֆիզիկական վարժանքներ չեք արել, նախ զրուցեք բժշկի հետ և ընտրեք, թե ինչպես սկսել և ինչ չափի ծանրաբեռնվածության հասնել:
  • Մի՛ անտեսեք զուգարանից օգտվելու ցանկությունը. խուսափեք շտապողականությունից և զուգարանից օգտվելուն տրամադրեք բավարար ժամանակ, մինչև ձեր աղիների լիարժեք դատարկվելը:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 14-05-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով