Skip to content
Դիաբետ․ ախտանիշներ
12-05-2019
2 րոպե

Դիաբետի ախտանիշները հիվանդության տարբեր տեսակների կամ տարբեր մարդկանց միջև կարող են լինել խիստ փոփոխական։
1-ին տիպի դիաբետի ախտանիշներ
1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են զարգանալ հանկարծակի։ Դրանցից են՝
- մշտական ծարավ և քաղց
- հաճախակի միզարձակում, ներառյալ՝ գիշերային անմիզապահություն
- անբացատրելի թուլություն և հոգնածություն
- չնախատեսված քաշի կորուստ
- մշուշոտ տեսողություն
- մաշկի վնասվածքների կամ վերքերի ուշ լավացում
- մաշկի քոր առաջացնող վարակներ
- տրամադրության անկայունություն
- գլխացավ
- գլխապտույտ
- ցավեր ոտքերում
- դեռահաս աղջիկների մոտ՝ հեշտոցային քոր կամ արտադրուկ
- սրտխառնոց և փսխում։
2-րդ տիպի դիաբետի ախտանիշներ
2-րդ տիպի դիաբետով բազմաթիվ մարդիկ կարող են որևէ գանգատ չներկայացնել։ Հիվանդության ախտանիշները սովորաբար զարգանում են դանդաղ և աստիճանաբար։ Ոչ հազվադեպ այդ նշանները շփոթում են տարիքային փոփոխությունների հետ։ Դրանից են՝
- մշուշոտ տեսողություն
- հոգնածության զգացում
- ավելի հաճախակի միզարձակում
- մշտական ծարավ և քաղց
- ոտքերում կամ ոտնաթաթերում թմրածության և ծածկոցների զգացում
- հաճախակի կրկնվող վարակներ
- մաշկի քորով ուղեկցվող վարակներ
- մաշկի վնասվածքների և վերքերի ուշ լավացում
- քաշի աստիճանական կորուստ
- տրամադրության անկայունություն
- գլխացավ
- գլխապտույտ
- ցավեր ոտքերում։
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ի հայտ են եկել վերոնշյալ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը։
Շատ կարևոր է, որ դիաբետն ախտորոշվի և բուժումը կազմակերպվի հնարավորինս վաղ, քանի դեռ չեն հասցրել զարգանալ դիաբետի ծանր և անդառնալի բարդությունները։
Հոդվածը վերանայվել է՝ 24-04-2021