Սրտային անբավարարությունը, որը նաև հայտնի է որպես կանգային սրտային անբավարարություն, ախտաբանական վիճակ է, երբ սրտամկանը չի արտամղում արյունն այնքան լավ, որքան պետք էր:
Երբ սա տեղի է ունենում, արյունը հաճախ կանգ է առնում և թոքերում կարող է կուտակվել հեղուկ՝ բերելով հևոցի:
Որոշ սրտային հիվանդություններ, ինչպիսիք են սրտի զարկերակների նեղացումը (ՍԻՀ) կամ բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) աստիճանաբար այնքան են թուլացնում կամ պնդացնում սիրտը, որ վերջինս չի կարողանում պատշաճ կերպով լցվել և արյունը մղել առաջ: Արդյունքում օրգանները և հյուսվածքները չեն ստանում բավարար քանակի արյուն:
Ճիշտ բուժումը կարող է բարելավել սրտային անբավարարության գանգատներն ու ախտանիշները և կարող է երկարացնել որոշ մարդկանց կյանքը: Ապրելակերպի փոփոխությունները, ինչպիսիք են քաշի կարգավորումը, վարժանքները, սննդակարգում աղի կրճատումը և սթրեսի կառավարումը, կարող են բարելավել ձեր կյանքի որակը: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում սրտային անբավարարությունը դառնում է կյանքին սպառնացող: Սրտային անբավարարությամբ մարդիկ կարող են ունենալ ծանր ախտանիշներ, իսկ նրանց մի մասն ունենա սրտի փոխպատվաստման կամ փորոքային օժանդակող սարքի կարիք:
Սրտային անբավարարության կանխարգելման ուղիներից մեկն այն պատճառող հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումն է, ինչպիսիք հանդիսանում են ՍԻՀ–ը, բարձր արյան ճնշումը, դիաբետը և գիրությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024