Գրադարան
Սրտային անբավարարություն. կանխարգելում

1 րոպե
Սրտային անբավարարության կանխարգելման «բանալին» ձեր ռիսկի գործոնները կրճատելն է:
Դուք կարող եք վերահսկել կամ վերացնել սրտային հիվանդության ռիսկի գործոնների մեծ մասը՝ «առողջացնելով» ձեր ապրելակերպը և ընդունելով դեղերն այնպես, ինչպես նշանակել է բժիշկը:
Սրտային անբավարարության կանխարգելմանը կարող են օգնել ապրելակերպի հետևյալ փոփոխությունները՝
- մի՛ ծխեք, կամ, եթե ծխող եք, հրաժարվեք ծխախոտից
- վերահսկեք առկա հիվանդությունները, օրինակ՝ բարձր արյան ճնշումը և դիաբետը
- մնացեք ֆիզիկապես ակտիվ
- օգտագործեք առողջ սնունդ
- պահպանեք առողջ քաշը
- կրճատեք և կառավարեք սթրեսը:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-03-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: